Our Top Courses
Upwork PRO – Բազմապատկում ենք մեր եկամուտները
(0 Reviews)
Original price was: 25000 AMD.Current price is: 22500 AMD.
ETSY
(0 Reviews)
Free
AMAZON
(0 Reviews)
Free

ԶԱՄԲՅՈՒՂ

Կայք` GrowWithIren-ի կողմից առաջարկվող Ծառայությունները և/կամ Ապրանքները ներկայացնող համացանցային կայք, որը գրանցված է growwithiren.com դոմենային հասցեով։ Կայքը կարող է ունենալ ենթադոմեններ, կամ այլ անուն կրող դոմեններից վերահասցեավորումներ։

Հարթակ՝ Առցանց կամ օֆֆլայն ձևաչափով հանդես եկող միջավայր, որի շրջանակներում Դուք գրանցվում, վճարում և ցանկացած ձևաչափով օգտվում եք GrowWithIren-ի կողմից առաջարկվող ծառայություններից և ապրանքներից։ GrowWithIren-ը կարող է օգտագործել նաև հարթակներ իր կողմից մատուցվող ծառայությունների կամ ապրանքների ներկայացման, կազմակերպման, մատակարարման կամ հաճախորդների համար GrowWithIren-ի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական օգտագործելիությունը ապահովելու նպատակով: Այդ հարթակների որոշ օրինակներ են՝ ZOOM հավելվածը, Telegram-յան խմբեր, ալիքներ, բոտեր, Facebook-յան էջեր, խմբեր, անձնական հաշիվներ, YouTube-յան ալիքներ, Instagram-յան ինչպես անձնական այնպես էլ բիզնես էջեր և նմանատիպ այլ հարթակներ:

Ակցիա, հատուկ առաջարկ, զեղչ կամ հատուկ պայման` GrowWithIren-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում կամ այլ հատուկ պայմաններով են մատուցվում որոշակի ծառայություններ, ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ: Հատուկ առաջարկները ունեն ավարտի ժամկետ և հանդիսանում են կրթական ծրագրերի և մեր կողմից մատուցվող ծառայությունների բաղկացուցիչ մաս։

Ակցիայի, հատուկ առաջարկի, զեղչ կամ հատուկ պայմանների անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում GrowWithIren-ը Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ և/կամ Ծառայություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:

Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:

Անձնական տվյալ՝ Ձեզ վերաբերող ցանկացած տվյալ կամ տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Ձեր կողմից տրամադրված և հանրամատչելի կամ բաց աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները:

Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու (մասնավորապես` GrowWithIren-ի կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներում, վարվող հաշվետվություններում, զեկույցներում և այլ տվյալների բազաներում), փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկանական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:

Մտավոր սեփականություն կամ ՄՍ՝ ցանկացած մտավոր սեփականություն՝ գրանցված կամ չգրանցված, պատկանող կամ այլ կերպ սեփականատիրոջ տնօրինության տակ գտնվող, ներառյալ բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը, արտոնագրային իրավունքները, առևտրային նշանները, արդյունաբերական նմուշները, որոնք հանդիսանում են սեփականություն:

Սեփականատեր՝ Իրեն Բուդոյան ԱՁ, ՀՎՀՀ 20252801

3. Գրանցում

Մեր Ծառայություններից/Ապրանքներից օգտվելու համար որոշ դեպքերում Դուք պարտավորվում եք գրանցվել Կայքում ըստ սահմանած հրահանգների, իսկ որոշ դեպքերում, երբ կլինի համապատասխան հայտարարություն, դիմում կամ ծանուցում Մեր կողմից, Մեր ծառայություններից/ապրանքներից օգտվելու համար դուք կպարտավորվեք Ձեր տվյալները մեզ փոխանցել մեր կողմից սահմանած այլ ձևաչափով՝ օրինակ՝ մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին՝ https://www.instagram.com/growwithiren/ , https://www.facebook.com/travelwithiren  ընկերության կողմից սահմանված էլ հասցեներին՝ growwithiren@gmail.com, կամ +37495303639 հեռ․ համարով ընկերության համապատասխան բաժնի աշխատակցին հեռախոսազրույցի ընթացքում կամ նամակագրություն իրականացնող հավելվածների միջոցով (Whatsapp, Viber, Telegram և այլն) որոշ դեպքերում ֆիզիկական հաղորդակցության կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղիների միջոցով ։ Տվյալները համարվում են փոխանցված երբ դուք մեր կողմից ստանում եք գրավոր կամ բանավոր հաստատում այդ թվում ավտոմատ եղանակով:

Կայքում գրանցումն ավարտելուց հետո Դուք կունենաք Ձեր սեփական հաշիվը և կկարողանաք օգտվել կայքում տեղադրված ծառայություններից կամ ապրանքներից սահմանված ընթացակարգով: Օգտահաշիվ ստեղծելու ընթացակարգը փոխանցվում է յուրաքանչյուր հաճախորդին վճարումը կատարելուց հետո 365 օրերի ընթացքում, սակայն ոչ ուշ քան ծառայությունների կամ ապրանքների մատուցման մեկնարկից հաջորդող 30 օրերի ընթացքում: Այդ ժամկետը սահմանվում է Ձեր և Մեր ընկերության աշխատակցի հետ մեր Facebook-յան, Instagram-յան էջերով, Telegram-յան աջակցման կենտրոնում, էլ հասցեներով, հեռոխազանգի, ֆիզիկական հանդիպման կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղիների միջոցով, իսկ որոշ դեպքերում Կայքում կամ տվյալ ապրանքի/ծառայության նկարագրում:

Ձեր հաշիվը գրանցելիս Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։

Այլ ձևաչափով մեր ծառայություններից կամ ապրանքներից օգտվելու համար մեր կողմից սահմանված ցանկացած այլ ձևաչափով Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։

Կայքում գրանցվելու դեպքում Դուք պարտավորվում եք գաղտնի պահել Ձեր գաղտնաբառը, եթե այն առկա է. դուք իրավունք չունեք այն փոխանցել 3-րդ կողմին: Մենք պատասխանատվություն չենք կրի, եթե բացի Ձեզանից որևէ մեկը օգտագործի Ձեր գաղտնաբառը, սակայն Ձեր այդ քայլը կարող է համարվել մեր ընկերության հեղինակային իրավունքների խախտում, որը ՀՀ օրենքով ենթադրում է պատասխանատվություն։ Նման դեպքում Մենք իրավասու ենք ամբողջովին արգելափակել և այլևս չվերականգնել Ձեր մուտքը դեպի Ձեր օգտահաշիվ, կիրառել տուգանքներ:

Եթե Ձեր անձնական հաշվի որևէ չարտոնված օգտագործում է եղել, ապա Դուք պետք է տեղեկացնեք մեզ նման իրադարձության /դեպքի մասին, մեզ հետ կապ հաստատելով։ Այս դեպքում նախ անհրաժեշտ է ներկայանալ և տրամադրել Ձեր մասին ամբողջական տվյալներ, այն է՝ անուն, ազգանուն, հեռ համար, էլ հասցե, խմբի/դասընթացի անուն և վերջինիս մեկնարկի ամսաթիվ, որից հետո պետք է մանրամասն նկարագրեք դեպքը, իսկ դրանից հետո դուք Մեր կողմից կստանաք համապատասխան հրահանգները կամ ուղղորդումները, որը պարտավորվում եք կատարել Ձեր անձնական տվյալների և Մեր ընկերության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Ցանկացած այլ դեպքում Մենք իրավասու ենք ամբողջովին արգելափակել և այլևս չվերականգնել Ձեր մուտքը դեպի Ձեր օգտահաշիվ, կիրառել տուգանքներ:

Օֆֆլայն ձևաչափով մատուցվող ծառայությունների դեպքում, եթե դուք չունեք համապատասխան պայմանագիր մեզ հետ կամ այլ ձևաչափով համաձայնություն, ապա դուք իրավունք չունեք ծառայությունների մատուցման ընթացքը տեսաձայնագրել (եթե տեսաձայնագրությունը տևում է ավելի քան 1 րոպե), ձայնագրել (եթե այն տևում ավելի քան 1 րոպե), լուսանկարել, եթե լուսանկարների քանակը գերազանցում է 5-ը։

Այս պայմանը խախտելու դեպքում մենք իրավունք ունենք չեղյալ համարել, դադարեցնել, չեղարկել ծառայության մատուցումը կամ գրանցում, չեղյալ համարել գնումը կամ այլ կերպ սահմանափակել Ձեր մուտքը Ձեր հաշիվ՝ Մեր հայեցողությամբ:

4. Վճարում և չեղարկում

Յուրաքանչյուր Ծառայության և/կամ Ապրանքի կամ դրանց խմբի գինը տեղադրված է Կայքում, կամ մեր Facebook-յան Instagram-յան էջերում կամ ըստ մեր հայեցողության այլ հարթակներում։ Որոշ դեպքերում գնի մասին տեղեկատվությունը Ձեզ կփոխանցվի էլ նամակի, հեռախոսազանգի կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղու միջոցով։ Քանի որ կայքում նշված է ձեռք բերվող ծառայությունների մասին լիարժեք ինֆորմացիա, վճարումը կատարելուց հետո գնումը հետ վերադարձի ենթակա չէ։

Կայքում կամ այլ ձևաչափով սահմանված գինը ծառայությունների/ապրանքի մատուցման/տրամադրման ընթացքում փոփոխության ենթակա չէ ։ Ծառայությունների արժեքները կարող են փոխվել յուրաքանչյուր այլ խմբի, նախագծի, ծառայությունների կամ ապրանքի մատուցման սկզբի համար։ Հնարավոր է սահմանվեն ծառայությունների արժեքի աճի կամ նվազման ժամկետներ մինչև ապրանքի կամ ծառայության մատուցումը հետագա հաճախորդների համար։

Վճարում իրականացնելու համար Դուք պետք է նշեք Ձեր բանկային քարտի, որոշ դեպքերում բանկային հաշվեհամարի կամ առցանց դրամապանակի ճիշտ տվյալները, ինչպես նաև Ձեր այն հեռախոսահամարը, իսկ որոշ դեպքերում էլ հասցեն կամ ըստ պահանջի Ձեր անձնական այլ ճիշտ տվյալները, որով գրանցվել եք Ծառայությունը և/կամ Ապրանքը Ձեռք բերելու նպատակով, որպեսզի կարողանաք վճարել Ծառայությունների և/կամ Ապրանքի համար:

Վճարումը կատարվում է Կայքում գործող առցանց վճարային համակարգով, հեռախոսային հավելվածների, բանկային կամ միջազգային փոխանցումների միջոցով:

Վճարման բոլոր դեպքերում պետք է ճշգրիտ լրացնեք պահանջվող տվյալները, օրինակ՝ Ձեր հեռախոսահամարը, էլ հասցեն, անուն/ազգանունը, իսկ իրավաբանական անձանց, ԱՁ-ների դեպքում ընկերության ռեկվիզտիները կամ այլ տվյալները որով գրանցվել կամ ցանկանում եք գրանցվել Ծառայությունները և/կամ Ապրանքը ձեռք բերելու նպատակով, հակառակ դեպքում առաջացած խնդիրների համար Մենք պատասխանատվություն չենք կրում:

Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է հետևել հրահանգներին և լրացնել ճիշտ տեղեկատվություն:

Կայքում վճարելու տարբերակից զատ վճարման ցանկացած այլ տարբերակը ընտրելուց և վճարումը կատարելուց հետո դուք պարտավորվում եք growwithiren@gmail.com էլ․ հասցեին կամ հավելվածին ուղարկել վճարման անդորագիրը:

Տեղեկացնում ենք, որ փոխանցումը կատարելու ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ Ձեր բանկային հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրակացնող համակարգի և/կամ դրանց կից, Ձեր հաշվի հետ: Այս դեպքերում Դուք պետք է կապվեք Ձեր բանկի կամ այլ էլեկտրոնային ծառայություններ առաջարկող ընկերության հետ, լուծեք խնդիրը և կրկին փորձեք վճարում իրականացնել:

Կայքում կամ մեր կողմից սահմանված այլ ձևաչափով ներկայացված Ծառայությունների և/կամ Ապարանքերի համար նշված գումարը պետք է ստացվի ամբողջությամբ կամ ըստ նշված փուլերի, եթե դրանք առկա են՝ այն դեպքում, երբ Ձեր բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարման համար գանձում է որևէ լրացուցիչ գումար, Դուք պարտավորություն եք կրում վճարել նաև միջնորդավճարները կամ տվյալ ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման այլ վճարները, եթե դրանք առկա են:

Տեղեկացնում ենք, որ վճարման պահ է համարվում Մեր բանկային հաշվին գումարի փաստացի մուտքագրման և այն մեզ տեսանելի դառնալու պահը։

Մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների մատուցման փաստացի ավարտ է համարվում այն պահը երբ դադարում են Ձեզ հասանելի դառնալ տվյալ դասի տեսադասերը և/կամ ուղիղ եթերների տեսաձայնագրությունները և/կամ մասնագիտական աջակցությունը։

Տեսադասերի կամ ուղիղ եթերների ավարտից, սերտիֆիկատների կամ դիպլոմների հանձնումից հետո ուսանողներին դասերը և մասնագիտական սպասարկումը շարունակում են հասանելի մնալ 2-8 ամիս (կախված դասընթացից), այս ժամկետի ավարտից հետո միայն մեր կողմից Ձեզ մատուցվող ծառայությունը համարվում է ավարտված և փաստացի մենք պատասխանատվություն ենք կրում սերտիֆիկատները կամ դիպլոմները Ձեզ հանձնելուց հետո ևս 2-8 ամիս Ձեզ համար հասանելի պահել տեսադասերը/ուղիղ եթերների տեսաձայնագրությունները, այլ կրթական նյութերը և մասնագիտական աջակցությունը.

Եթե առկա են Ծառայությունների և/կամ Ապրանքի ձեռքբերման ընթացիկ վճարումներ, ապա դա պետք է կատարվի սահմանված օրը և սահմանված ընթացակարգով, որը ներկայացված է Կայքում կամ Մեր կողմից սահմանած այլ ձևաչափով և կոմունիկացիոն ուղիներով։ Հակառակ դեպքում, սահմանված օրից 48 ժամ անց Մենք իրավասու ենք արգելափակել Ձեր մասնակցությունը տվյալ դասընթացին և վերականգնել Ձեր մասնակցությունը Ձեր կողմից վճարումը կատարելուց հետո, 48 ժամերի ընթացքում։ Վճարումը ժամկետից 48-72 ժամ անց չկատարելու դեպքում Ձեր մասնակցությունը տվյալ դասընթացին կդադարեցվի և կվերականգվի միայն վճարումը ստանալուց հետո 48 ժամերի ընթացքում:

Եթե որևէ պատճառով Դուք որոշում եք կայացնում դադարեցնել Ծառայությունների և/կամ Ապրանքի մատուցման գործըթանցը Ծառայությունների և/կամ Ապրանքի ձեռբքերումից հետո, ապա

1. Եթե ծառայությունը մատուցվում է տեսաձայնագրությունների և այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով կամ առանձին տեսաձայնագրությունների և զուգորդող ուղիղ եթերների կամ օֆֆլայն հանդիպումների միջոցով և այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով ապա դուք կարող եք դասընթացից հրաժարվել և ստանալ գումարի ամբողջական ետվերադարձ մինչ այն պահը երբ կգրանցվեք կայքում և կանցնեք մոդերացիա, իսկ մոդերացիան անցնելուց հետո մեր կողմից Ձեզ գումարի ետվերադարձ չի կատարվի, իսկ եթե ձեր կողմից առկա է պարտավորություն, ապա այն պետք է մարվի դասընթացը դադարեցնելուց և դադարեցման հաստատում ստանալու հետ 48 ժամերի ընթացքում։

Անկախ վերոնշյալ պայմաններից, եթե GrowWithIren-ը սահմանված ժամկետներում չի կատարում իր պարտավորությունները և դրանք չի կարգավորում ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետի շրջանակներում, ապա հաճախորդը կարող է դիմել գումարի ամբողջական ետվերադարձի համար, իսկ եթե GrowWithIren-ն իր պարտավորությունները կատարում է թերի կամ մասնակի և դրանք չի կարգավորում ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետի շրջանակներում, ապա տվյալ դեպքում հաճախորդը կարող է դիմել գումարի մասնակի ետվերադարձի համար, որի արդյունքում գնահատվում է թե՛ իր պարտավորությունների քանի տոկոսն է կատարել GrowWithIren-ը և ըստ այդմ հաճախորդին վերադարձվում է գումարի տոկոսային այն հատվածը, որի մասով GrowWithIren-ը մասնակի կամ թերի է կատարել իր պարտավորությունները։ Սույն կետը պետք է համադրվի պայմանագրում նշված/սահմանված մնացած կետերի հետ։ Մնացած կետերը հիմք են հանդիսանում այս կետի համար։ Տվյալ դեպքում GrowWithIren-ի կողմից գումարը մասնակցին վերադարձվում է 30 աշխատանքային օրերի ընթացքում ըստ այս պայմանագրում սահմանված ընթացակարգի։

Կետ 1-ի մեր կողմից գումարի ամբողջական ետվերադարձ կարող է կատարվել միայն մեկ դեպքում. եթե Դուք չստանաք ըստ նախօրոք սահմանված ծրագրային Պայմաններին համապատասխան ծառայություն և կարողանաք նախօրոք ներկայացված Ծրագրի անհամապատասխանելիությունը ստացած ծառայությունների փաստացի վիճակի հետ ապացուցել խելամիտ ժամկետում։

Եթե օգտահաշիվը ստեղծում եք Մեր կողմից Կայքում օգտահաշիվ ստեղծելու ուղեցույցը ստանալուց և մոդերացիա անցնելուց հետո 24 ամսից ավել ժամկետում, ապա գումարը ետվերադարձի ենթակա չէ ընդհանրապես:

Հատուկ ցանկանում ենք նշել`

ա) GrowWithIren-ն իրավունք ունի սահմանել տեսաձայնագրությունների ընդհանուր տևողություն և տրամադրել փաստացի +/- 55% տևողության շեղումով տեսաձայնագրություններ, սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:

բ) Ծրագրում նախօրոք ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են տեսաձայնագրությունները պատրաստելու կամ դրանց տրամադրման ընթացքում դուրս գալ կիրառելիությունից՝ արդիականությունը կորցնելու հետևանքով, ուստի դրանք կարող են փոփոխվել կամ հեռացվել փաստացի տրամադրվող նյութերից: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:

գ) Ծրագրում նախօրոք ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են տրամադրվել այլ հերթականությամբ, իհարկե, ապահովելով տրամաբանական կապը, սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:

դ) Ծրագրում սահմանված բաղադրիչները կարող են տրամադրվել ինչպես տեսաձայնագրությունների, այնպես էլ պրեզենտացիաների, նյութերի, ուղեցույցների, ձևանմուշների տեսքով կամ այլ ձևաչափով: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:

ե) Հնարավոր է Ձեր կողմից ներդրված ոչ համապատասխան ջանքերի, պատասխանատվության, կենտրոնացման, ժամանակի կամ Ձեր մտավոր և մասնագիտական ունակությունների և հմտությունների պատճառով դուք չըմբռնեք կամ մասամբ ըմբռնեք մատուցվող տեսաձայնագրությունների և այլ նյութերի բովանդակությունը և դրա արդյունքում չկարողանաք դրանք կիրառել: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:

Եթե հաճախորդի կողմից ըստ սահմանված ժամկետի կներկայացվի նախօրոք ներկայացված ծրագրի և տրամադրված փաստացի նյութերի անհամապատասխանություն, ապա մեր կողմից կիրականացվի գումարի ետվերադարձը։ Ըստ բանակցությունների կարող է սահմանվել մասնակի կամ ամբողջական ետվերադարձ, որը կկատարվի ըստ սահմանված ընթացակարգի: Եթե բանակցության արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար, ապա դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների՝ 30 աշխատանքային օրերի ընթացքում:

Ապրանքների դեպքում ետվերադարձ չի գործում, իսկ որոշ դեպքերում ետվերադարձի ժամկետը 14 օր է, եթե ապրանքի սկզբնական տեսքը պահպանված է և առկա է գնման մասին համապատասխան անդորագիր: Եթե վերահաշվարկի արդյունքում մեր կողմից առկա է ետ վերադարձվող գումար, ապա դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների՝ 30 աշխատանքային օրերի ընթացքում:


Եթե առկա է գումարի ետվերադարձ, ապա փոխանցումը Մեր կողմից կատարվում 30 աշխատանքային օրերի ընթացքում: Գումարի ետվերադարձը Մեր կողմից կատարվում է միայն Ձեր կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին, որի օգտագործողը համարվում է դասընթացի մասնակիցը, կամ այլ ծառայությունից օգտվողը եթե նա չափահաս է: Իսկ անչափահաս մասնակիցների դեպքում ետվերադարձը կարող է կատարվել ծնողներից որևէ մեկի հաշվեհամարին։ Եթե մասնակցին ֆինանսավորել է իրավաբանական անձ, ապա ետվերադարձը կատարվում է միայն տվյալ իրավաբանական անձի հաշվեհամարին:

Եթե որևէ պատճառնով Դուք որոշում եք փոխել Ծառայությունների մատուցման ժամկետը կամ խումբը մինչ Ծառայությունների մատուցման օրը, ապա այդ փոփոխությունը կատարվում է ամբողջությամբ անվճար: Եթե այդ փոփոխությունը կատարվում է Ծառաթյունների մատուցման մեկնարկի օրից հետո, ապա այս պարագայում հնարավոր է կախված դասընթացի արժեքից կիրառվի մինչև 500,000 ՀՀ ԴՐԱՄ լրացուցիչ վճար։

Վերոնշյալ իրավիճակներից յուրաքանչյուրում GrowWithIren-ին կամ հաճախորդը կարող է հանդես գալ խելամիտ այլ առաջարկներով, որոնք հնարավոր է սույն պայմանագրում սահմանված չլինեն, այդ առաջարկները կարող են քննարկվել բանակցությունների միջոցով, սակայն դրանց ընդունումը կամ մերժումը բացառապես կախված է նպատակահարմարությունից, խելամտությունից և իրավիճակից:

5. Դասընթացների կազմակերպում

Դասընթացները կազմակերպվում են ինչպես առցանց հանդիպումների, վեբինարների, տեսադասերի, նյութերի տրամադրման, ձայնագրված նյութերի տրամադրման և այլ միջոցներով, այնպես էլ օֆֆլայն ձևաչափով: Յուրաքանչյուր դասընթացի անցկացման ձևի վերաբերյալ կայքում կամ կոմունիկացիոն այլ հարթակում առկա է համապատասխան տեղեկատվություն։

Դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառման մասնակիցների քանակը չի սահմանափակվում, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով կորպորատիվ գաղտնիքի պահպանման պարտավորությունը GrowWithIren-ն ունի դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառման մասնակիցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, չտրամադրելու կամ այլ միջոցով չհանրայնացնելու իրավունք, բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերի: Միևնույն ժամանակ GrowWithIren-ի բոլոր այն գործընկերները, ովքեր որևէ եղանակով ունեն համագործակցություն GrowWithIren-ի հետ և տիրապետում են մասնակիցների իրական քանակին, իրավունք չունեն այդ տեղեակտվությունը որևէ ձևաչափով հրապարակելու, տրամադրելու կամ այլ միջոցով հանրայնացնելու կամ հասանելի դարձնելու GrowWithIren-ի կողմից չարտոնված երրորդ կողմին:

Տեսաձայնագրությունները և այլ նյութերը Կայքում առկա հաճախորդի օգտահաշվում պահպանման ժամկետի վերաբերյալ հաճախորդին տեղեկությունը փոխանցվում է կայքի և/կամ սոց. հարթակներում կոմունիկացիայի միջոցով։

Միևնույն ժամանակ տվյալ տեսաձայնագրությունները և այլ նյութերը կայքում հասանելի պահելը Մեր կողմից ենթադրում է որոշակի ռեսուրսների ներդրում և GrowWithIren-ը կրում է պատասխանատվություն Կայքի և հաճախորդների օգտահաշվի անխափան և անվտանգ աշխատանքի համար:

GrowWithIren-ի կողմից մատուցած կրթական ծառայությունները կարող են ներառել հետևյալ ծառայությունները`

  • Դասընթացի անցկացում ըստ սահամնված ծրագրի և այլ անհրաժեշտ նյութերի տրամադրում, եթե այդպիսիք առկա են։ Տվյալ ծառայության արժեքը ներառված է դասընթացի արժեքի մեջ։
  • Դասընթացի տեսաձայնագրությունների, ուղիղ եթերների տեսաձայնագրությունների, այլ նյութերի պահպանում դասընթացի հիմնական հատվածի ավարտից հետո 2-8 ամիս տևողությամբ (յուրաքանչյուր դասընթացի համար այս ծառայությունը սահմանվում է առանձին ժամկետով և հաճախորդի պարտավորությունն է ճշտել տվյալ ժամկետը): Տվյալ ծառայության արժեքը ներառված է դասընթացի արժեքի մեջ։
  • Մասնագիտական սպասարկում դասընթացի հիմնական հատվածի ավարտից հետո (յուրաքանչյուր դասընթացի համար այս ծառայությունը սահմանվում է առանձին ժամկետով և հաճախորդի պարտավորությունն է ճշտել տվյալ ժամկետը): Տվյալ ծառայության արժեքը ներառված չէ դասընթացի արժեքի մեջ ր հանդիսանում է հավելյալ ծառայություն։ 
  • Վկայականի կամ դիպլոմի տրամադրում օնլայն կամ օֆֆլայն ձևաչափով, եթե սահմանված է այսպիսի պայման։ Տվյալ ծառայության արժեքը ներառված է դասընթացի արժեքի մեջ։
  • Քննության կազմակերպում, ստուգում և գնահատում, եթե սահմանված է այդպիսի պայման։ Տվյալ ծառայության արժեքը ներառված է դասընթացի արժեքի մեջ։


Հաճախորդը կարող է հրաժարվել դասընթացի հիմնական ավարտից հետո դասընթացի տեսաձայնագրություններին և առկայության դեպքում այլ նյութերին տևական ժամանակով հասանելիություն ունենալու հնարավորությունից, ինչպես նաև դասընթացի հիմնական հատվածի ավարտից հետո դասընթացի ծրագրի շրջանակներում մասնագիտական սպասարկումից, սակայն դա մեր կողմից չի ենթադրում գումարի ետվերադարձ:

Դասընթացի շրջանակներում մատուցվող ծառայությունների ավարտի վերջնաժամկետը համարվում է այն օրը, երբ հաճախորդի համար վերջնական սահմանափակվում է դասընթացի տեսաձայնագրությունների և այլ նյութերի հասանելությունը կամ ավարտվում է մասնագիտական սպասարկման ժամկետը։ Մենք իրավասու ենք ծառայությունների մատուցման փաստացի ավարտ սահմանել վերոնշյալ ծառայություններից որևէ մեկի ավարտի օրը։

GrowWithIren-ի պարտականությունների մեջ չի մտնում տեադասերի կամ սոց.հարթակներում հրապարակված հոլովակների վերաբերյալ առաջացած հարցերին պատասխանելը։ Դա արվում է բարի կամքով՝ ժամանակային ռեսուրսների առկայության դեպքում։ 

Հիմնականում, եթե դասընթացը կամ այլ Ծառայությունը կազմակերպվում է նախօրոք տեսաձայնագրված տեսանյութերի և այլ նյութերի տրամադրման ձևաչափով, կամ օֆֆլայն ձևաչափով, ապա դրանից դուրս հարցերը, դասընթացավարի կամ ընկերության սպասարկման բաժնի կողմից պատասխան են ստանում 24-120 ժամերի ընթացքում, բացառությամբ կիրակի, տոն օրերի, հատուկ դեպքերի և այլ ոչ աշխատանքային օրերի, այս օրերին Մենք իրավասու ենք չպատասխանել հարցերին և չարձագանքել խնդիրներին և դրանց պատասխանել հաջորդ աշխատանքային մինչև 3 օրերի ընթացքում:

Վկայականը կամ դիպլոմը տրամադրվում է թվային տարբերակով, իսկ որոշ դեպքերում նաև տրամադրվում է վերջիններիս տպագրված տարբերակը։ Այն ուղարկվում է Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին։ Վկայականի և դիպլոմի տրամադրումը չի համարվում դասընթացի ավարտ, քանի-որ ուսանողները կարող են շարունակել դիտել, ուսումնասիրել, վերընթերցել դասընթացի ամբողջ նյութը և ստանալ մասնագիտական աջակցություն նաև դրանից հետո ըստ սահմանված ժամկետների։

Դասընթացների վերջում կարող է տրամադրվել մասնակցության և գերազանցության վկայական կամ վերջնական միավոր պարունակող, կամ վերջինս չպարունակող դիպլոմ կամ վկայական, որոնց մասին Կայքում` յուրաքանչյուր դասընթացի էջում առկա է համապատասխան տեղեկատվություն, իսկ այդ նշման բացակայության դեպքում տվյալ տեղեկատվությունը փոխանցվում է այլ կոմունիկացիայի միջոցով։

GrowWithIren-ին չի կրում պատասխանատվություն օգտատիրոջը աշխատանք տրամադրելու կամ այդ հարցում աջակցելու հարցում:

Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները կարող են մատուցվել նաև երրորդ անձանց կամ ընկերությունների ներգրավման միջոցով։

6. Մտավոր սեփականություն

Դուք ընդունում և համաձայն եք, որ Կայքում առկա, ինչպես նաև այլ ձևաչափերով մեր կողմից Ձեզ փոխանցվող բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսաձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են GrowWithIren-ին, իսկ որոշ դեպքերում նաև իր գործընկերներին, կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության՝ որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում այն մեզ հետ գրավոր համաձայնեցնելը պատրադիր է, իսկ մեր կողմից հաստատում ստանալուց հետո փաստացի օգտագործելու դեպքում հղումը Կայքին՝ պարտադիր, եթե այլ բան թույլատրված չէ գրավոր պայմանավորվածությամբ:

Կայքում ներկայացված են ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք GrowWithIren-ի և իր հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։

Կայքի նյութերը տրամադրվում են միայն Ձեր օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել, ձևափոխվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

GrowWithIren-ն գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել GrowWithIren-ի ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տվյալներով կամ տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ Կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հեռախոսահամարի և էլեկտրոնային հասցեի միջոցով:

Ցանկացած Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այն հաճախորդին հասանելի դարձնելու կամ հրապարակելու պահից։

Մտավոր սեփականության իրավունքը խախտելու դեպքում խախտող կողմը կարող է տուգանվել նվազագույնը 10,000,000 ՀՀ ԴՐԱՄՈՎ, որը նա պարտավորվում է վճարել 5 աշխատանքային օրերի ընթացքում:

7. Անձնական տվյալներ

GrowWithIren-ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնում է Ձեր անձնական տվյալների մշակում՝ Պայմանագրի կատարման, ինչպես նաև Պայմանագրի պայմաններից բխող այլ գործողությունների իրականացման նպատակով:

Անձնական տվյալների հասանելիությունը կամ Անձնական տվյալների մշակումը սահմանափակված կլինի միայն Մեր կողմից հստակորեն լիազորված անձանց շրջանակով:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև երրորդ անձանց և GrowWithIren-ի միջև կնքված պայմանագրերի (աուդիտորական, խորհրդատվական, ծառայությունների մատուցման, ապահովագրության պայմանագրերի կնքման, գովազդային և այլ նպատակներով) համաձայն Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց, կամ վերջիններիս կարող է տրամադրվել հնարավորություն օգտվելու այդ տվյալներից: Անձնական տվյալները մշակվելու են տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով:

Դուք պարտավորվում եք Մեր պահանջով տրամադրել այլ անհրաժեշտ անձնական տվյալներ, իսկ տվյալների փոփոխության դեպքում պարտավորվում եք ոչ ուշ քան 3 աշխատանքային օրերի ընթացքում մեզ հայտնել այդ մասին:

Ձեր անձնական տվյալները կարող են մեզ փոխանցվել Ձեր կողմից կատարվող քայլերի արդյունքում ավտոմատ եղանակով։

Ձեր անձնական տվյալները մենք կարող ենք օգտագործել մարքեթինգային և այդ թվում գովազդային նպատակներով:

Սույնով Դուք հավաստում եք, որ ծանուցվել եք Մեր կողմից Ձեր տվյալների մշակման մտադրության մասին, չեք առարկում և տալիս եք Ձեր համաձայնությունը Պայմանագրի համաձայն՝ մշակելու Ձեր վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ:

Դուք հավաստում եք, որ մեզ երրորդ անձանց անձնական տվյալների տրամադրման համար ստացել եք նրանց համաձայնությունը:

Դուք հավաստում եք, որ տրամադրել եք և հետագայում կտրամադրեք ամբողջական, արժանահավատ և ճշգրիտ տեղեկատվություն, լիակատար պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության համար:

8. Հաղորդակցություն

Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները, հաղորդակցումը կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի, Կայքի, մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերի, Ձեր հետ կոմունիկացիայի պահպանման համար նախօրոք սահմանված հատուկ հարթակների միջոցով (օրինակ Telegram բոտի, խմբի, կամ աջակցման կենտրոնի միջոցով), Whatsapp զանգի կամ հաղորդագրության, SMS հաղորդագրության միջոցով, որը համարվում է պատշաճ ծանուցում:

Հնարավոր է յուր․ անձի կամ խմբի համար սահմանվի առանձին պայմաններ, որոնք գրված չեն ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ, այս դեպքում մենք կրում ենք պատասխանատվություն էլեկտրոնային կրիչների միջոցով առանձին պայմանների մասին ծանուցել հաճախորդներին, որը կարող է համարվել ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ հավելված և կկրի նույն ուժը:

Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ GrowWithIren-ը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով, բջջային հեռախոսահամարով կամ այլ էլեկտրոնային կոմուիկացիոն միջոցով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից:

9. Եզրափակիչ դրույթներ

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը Պայմանագրի կողմերից որևի մեկի կողմից չեն կարող հրապարակվել մինչ դրանց լուծումը: Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

GrowWithIren-ը պատասխանատվություն չի կրում Կայքում Գործընկերոջ կամ Ծառայություններ մատուցող երրորդ անձի կողմից ներկայացված Ապրանքի և/կամ Ծառայությունների երաշխիքային պարտավորությունների համար:

GrowWithIren-ը պատասխանատվություն է կրում Ծառայությունների և/կամ Ապրանքների մատուցման ժամկետների և դրանց խելամիտ փոփոխությունների համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամկետների մեջ կամ դրանից շուտ Ծառայությունները և/կամ Ապրանքները մատուցելու համար։

Բողոքների առկայության դեպքում կարող եք կապ հաստատել Մեզ հետ՝ Կայքի «ԿՈՆՏԱԿՏՆԵՐ» ենթաբաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների կամ նշված այլ էլեկտրոնային միջոցներով:

Ներկայացուցիչը, կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովմանը, տեխնիկական անսարքությունների համար պատասխանատու չէ որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

Սույն պայմանագրով որոշ պարտավորություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

Ֆորսմաժորային իրավիճակում մենք հնարավորության դեպքում շարունակում ենք մատուցել ծառայությունները, և եթե մեր կողմից ծառայությունների փաստացի մատուցումը շարունակվում է, ապա մենք չենք պարտավորվում կատարել գումարի ետվերադարձ։ Նույնիսկ այն դեպքում, երբ ծառայությունից օգտվողը դադարեցնում է ծառայություններ ստանալը, միևնույն է, նա պարտավորվում է ծառայությունների համար վճարել նախօրոք սահմանված ամբողջական գումարը ըստ սահմանված ժամկետների, եթե այլ բան սահմանված չէ։

Միևնույն ժամանակ, եթե ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված անհնար է դառնում ծառայությունների մատուցելը, ապա մենք չենք պարտավորվում վերադարձնել ծառայությունների համար վճարված գումարը կամ դրա մի մասը 3 ամիս շարունակ, իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակը տևում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

Եթե ֆորսմաժորային իրավիճակը տևում է 3 ամսից պակաս, ապա ընկերությունը շարունակում է ծառայությունների մատուցումը և չի պարտավորվում նախօրոք վճարված գումարը կամ դրա մի մասը ետ վերադարձնել, իսկ ծառայություն ստացողը պարտավորվում է վճարել ծառայությունների մատուցման ամբողջական գումարը, եթե այլ բան սահմանված չէ։

Պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են GrowWithIren-ի պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պայմանագիրն էլեկտրոնային եղանակով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է GrowWithIren-ի և Ձեր ստորագրությամբ գրավոր պայմանագրի իրավաբանական հետևանքներին:

Բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում, իսկ դրանց բացակայության դեպքում այդ տեղեկատվությունը հաճախորդին փոխանցվում է հեռախոսազանգի կամ այլ կոմունիկացիոն միջոցների օգնությամբ:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, պատվերի, նախագրանցման, մեր կայքում սահմանված կոնտակտային տվյալներով գրանցման կամ նախագրանցման և նախատեսված վճարը կամ դրա մի մասը, այդ թվում կանխավճարը կատարելու պահից:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով, եթե փաստացի տեղի չի ունեցել ծառայությունների մատուցման մեկնարկ:

Ընկերության կոնտակտային տվյալները կարող եք տեսնել այստեղ։

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բարի գալուստ
Մոռացել եմ գաղտնաբառը
Չունեք հաշի՞վ  Գրանցվել