3 ժամ տևողությամբ ինտենսիվ թրեյնինգի ժամանակ անձամբ սովորեցնում եմ Upwork միջազգային աշխատաշուկայում սկսած 1000$-ից աշխատել։ Դասի բովանդակություն կարող եք կարդալ ստորև։ Դասին մասնակիցները ստանում են մեծ մոտիվացիա դուրս գալ հայկական սահմանափակ աշխատաշուկայի սահմաններից և սկսել ֆինանսական անկախության իրենց ճանապարհը։ Ընթացքում ունենում ենք սուրճի ընդմիջում և անհատական շփում։ Դասին ներկա են լինում արդեն հաջողված աշակեչտներ, որոնք կիսվում են իրենց փորձով, քաջալերում նոր մասնակիցներին, պատմում իրենց դժվարությունների ու հաղթանակների մասին։ Դասի ավարտին ունենում ենք մասնագիտական թեստ, որը բացահայտում է մասնակիցների տեսակն ու խառնվածքը և առաջարկում իդեալական աշխատանքներ յուրաքանչյուր մասնակցին։